Որակի Ապահովման բաժնի մասնագետ


  Արարատ   Լրիվ դրույք   13-09-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Որակի ապահովման մասնագետը մասնակցում է ընկերության որակի կառավարման համակարգի արդյունավետ գործունեության ապահովմանը՝ իրականացնելով GMP պահանջներին համապատասխան փաստաթղթերի կազմում և վարում, որակավորման և վալիդացման աշխատանքներ, ինչպես նաև մասնակցելով շեղումների, փոփոխությունների, ռիսկերի և CAPA գործընթացների կառավարմանը։

Ձեր պարտականությունները

  • Որակի ապահովման համակարգին առնչվող փաստաթղթերի կազմում, վերանայում և արդիականացում, մասնավորապես՝ ստանդարտ գործընթացային ընթացակարգերի (SOP), որակավորման արձանագրությունների և հաշվետվությունների (IQ/OQ/PQ) պատրաստում։
  • Աշխատակիցների GMP և որակի համակարգին առնչվող դասընթացների կազմակերպում և իրականացում, ինչպես նաև համապատասխան ուսուցման փաստաթղթերի վարում։
  • Մասնակցություն ներքին և արտաքին աուդիտների/տեսչական ստուգումների նախապատրաստման և անցկացման գործընթացներին, անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների կազմում։
  • Մասնակցություն շեղումների (Deviation), փոփոխությունների կառավարման (Change Control), ռիսկերի գնահատման (Risk Assessment) և ուղղիչ ու կանխարգելիչ գործողությունների (CAPA) գործընթացներին։
  • Որակի կառավարման համակարգի փաստաթղթերի շրջանառության, գրանցման, տրամադրման, փոփոխությունների և արխիվացման վերահսկում։
  • Որակի ապահովման բաժնի ընթացիկ աշխատանքներին և GMP պահանջների պահպանման վերահսկմանը մասնակցություն։


Ձեր որակավորումները

  • Բարձրագույն դեղագիտական, քիմիական կամ հարակից մասնագիտական կրթություն
  • GMP (ՊԱԳ) պահանջների իմացություն
  • Որակի ապահովման ոլորտին առնչվող մասնագիտական դասընթացների և համապատասխան վկայականների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշվելու և խնդիրներին համակարգված լուծումներ տալու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն
  • Փաստաթղթերի հետ ճշգրիտ և մանրակրկիտ աշխատելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00
  • Աշխատանքի վայր՝ ք. Մասիս
  • Ընկերությունն ապահովում է աշխատակիցների տեղափոխումը Երևանից Մասիս և հակառակ ուղղությամբ
  • Աշխատանքի պայմանների և պարտականությունների վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կներկայացվեն հարցազրույցի ընթացքում։


ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Ադմինիստրատոր

ProDerm Medical Center
Երևան