Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք փորձառու անգլերեն լեզվի ուսուցիչ՝ համապարփակ ուսուցման ծրագրով: Դասերը իրականացվում են օֆլայն տարբերակով, առաջարկելով յուրաքանչյուր ուսանողին խորացված և արդյունավետ ուսուցում:
Ձեր պարտականությունները
- Անգլերեն լեզվի պրոֆեսիոնալ դասընթացների անցկացում և ուսանողների ներգրավվածության բարձրացում
- Որակավորված ուսուցչական խմբի անդամ դառնալու հնարավորություն՝ գլխավոր ուսուցիչ (Head teacher) լինելու հեռանկարով։
- Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպում, արդեն իսկ մշակված ծրագրերով և գրքերով:
- Վարել անհատական և խմբային օֆլայն դասեր
Ձեր որակավորումները
- Անգլերեն լեզվի իմացության մակարդակ: C1-C2
- Միջազգային սերտիֆիկատներ՝ CELTA, TESOL, TEFL, DELTA, IELTS Teacher Training, և այլ միջազգային հավաստագրեր
- Աշխատանքային փորձ: Առնվազն 2 տարվա դասավանդման փորձ, օֆլայն խմբերի հետ աշխատանքային փորձը՝ պարտադիր:
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքային պայմաններ՝
- աշխատանքային ձևաչափ՝ օֆլայն, full-time
- հասանելիության ժամեր՝ 15:00–21:30
- սովորաբար օրվա ընթացքում՝ մինչև 4 դաս
- շաբաթական՝ 5 աշխատանքային օր
- ազատ օրերից մեկը՝ կիրակի, մյուսը՝ քննարկման ենթակա
- 6-օրյա գրաֆիկի դեպքում վարձատրությունը կարող է լինել ավելի բարձր
Աշխատավարձ՝
- ոչ սերտիֆիկացված, բայց փորձով մասնագետ՝ 200,000–320,000 ՀՀ դրամ
- սերտիֆիկացված և փորձով մասնագետ՝ 320,000–400,000 ՀՀ դրամ
Առավելություններ՝
- մասնագիտական զարգացման հնարավորություն
- ճկուն բոնուսային համակարգ
- Head Teacher դառնալու հեռանկար՝ լրացուցիչ վարձատրությամբ
- որակավորված և զարգացող կրթական թիմ
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։