Աշխատանքի նկարագրություն
Joboffer.am-ը գործընկեր կազմակերպության համար փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և պատասխանատու SMM մասնագետի, ով կզբաղվի ընկերության սոցիալական ցանցերի զարգացման, բովանդակության ստեղծման և թվային մարքեթինգային արշավների իրականացման աշխատանքներով։
Մասնագետը պատասխանատու կլինի սոցիալական ցանցերի բովանդակության ռազմավարության մշակման և իրականացման, Instagram, Facebook և Pinterest էջերի վարման, Reels-ների և Stories-ների գաղափարների ստեղծման, ինչպես նաև Meta գովազդային արշավների կառավարման և օպտիմալացման համար։
Ձեր պարտականությունները
- Սոցիալական ցանցերի բովանդակության ռազմավարության մշակում և իրականացում
- Ամսական կոնտենտ պլանի կազմում և իրականացում
- Հրապարակումների, Reels-ների, Stories-ների և այլ թվային բովանդակության ստեղծում
- Գրագետ և գրավիչ տեքստերի պատրաստում
- Instagram, Facebook և Pinterest էջերի վարում և զարգացում
- Սոցիալական մեդիայի թրենդների ուսումնասիրություն և կիրառում
- Էջերի վիճակագրության և արդյունավետության վերլուծություն
- Meta (Facebook/Instagram) գովազդային արշավների ստեղծում, կառավարում և օպտիմալացում
- Թիրախային լսարանների սահմանում և թեստավորում
- Գովազդային բյուջեի վերահսկում
- Մարքեթինգային, դիզայներական և վաճառքի թիմերի հետ համագործակցություն
- Նոր գաղափարների առաջարկ՝ բրենդի ճանաչելիության և ներգրավվածության բարձրացման նպատակով
Ձեր որակավորումները
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ SMM ոլորտում
- Մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն
- Meta Business Suite-ի իմացություն
- Canva և AI գործիքների կիրառման հմտություններ
- Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն
- Կրեատիվ և վերլուծական մտածողություն
- Բարձր պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Միաժամանակ մի քանի գործընթացներ կառավարելու ունակություն
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։