Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկման ինժեների։
Ընկերությունը հանդիսանում է բժշկական սարքավորումների ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը և ապահովում է աշխատակցի լիարժեք ուսուցում, մասնագիտական աճ և արտասահմանյան վերապատրաստումներ։
Ձեր պարտականությունները
- Սարքավորումների տեղադրում, գործարկում և տեխնիկական աջակցություն,
- Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում, ախտորոշում և վերանորոգում,
- Հաճախորդների և աշխատակիցների հրահանգավորում՝ սարքավորումների ճիշտ և անվտանգ շահագործման վերաբերյալ,
- Սարքավորումների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Ձեր որակավորումները
- Բարձրագույն ինժեներական կամ տեխնիկական կրթություն,
- Դիտարկվում են նաև սկսնակ մասնագետներ,
- Տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու փորձը ցանկալի է,
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով տեխնիկական տեղեկատվություն ուսումնասիրելու և կիրառելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
Լրացուցիչ տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ
- Շարունակական ուսուցում և հմտությունների զարգացում
- Աշխատանք կայուն և աճող ոլորտում
- Դինամիկ և մոտիվացնող թիմային միջավայր
- Վերապատրաստումներ արտասահմանում
Աշխատանքային գրաֆկ՝ երկ․-ուրբ․՝ 10։00-18։00, շաբ․՝ 10։00-16։00
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։