Խոհարարական ստանդարտների վերահսկման մասնագետ


  Երևան   Լրիվ դրույք   07-10-2026   Ամսավճար   https://tumanyanshaurma.am/

Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, փորձառու և մանրուքների նկատմամբ ուշադիր մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ մասնաճյուղերում խոհարարական ստանդարտների, սննդի որակի և խոհանոցային գործընթացների վերահսկման համար։

Եթե սիրում եք խոհարարությունը, լավ պատկերացնում եք պրոֆեսիոնալ խոհանոցի աշխատանքը և կարողանում եք ոչ միայն նկատել խնդիրները, այլև գտնել դրանց լուծումները՝ սպասում ենք Ձեզ։

Ձեր պարտականությունները

  • Պարբերաբար այցելել մասնաճյուղեր՝ համաձայն հաստատված գրաֆիկի։
  • Վերահսկել ուտեստների պատրաստման տեխնոլոգիական գործընթացների պահպանումը։
  • Ստուգել չափաբաժինների, բաղադրության և պատրաստման ստանդարտների համապատասխանությունը։
  • Վերահսկել հումքի մշակման և պահպանման կանոնների պահպանումը։
  • Գնահատել պատրաստի արտադրանքի որակը, տեսքը, ձևավորումն ու մատուցման ստանդարտները։
  • Իրականացնել խոհանոցային գործընթացների աուդիտներ՝ ուշադրություն դարձնելով հիգիենային և սարքավորումների ճիշտ օգտագործմանը։
  • Իրականացնել տեղում ուսուցումներ և կազմակերպել գործնական վարպետաց դասեր։
  • Մասնակցել նոր ուտեստների և տեխնոլոգիական գործընթացների ներդրմանը։
  • Հայտնաբերել շեղումները, վերլուծել դրանց պատճառները և առաջարկել շտկող գործողություններ։
  • Վերահսկել իրականացված շտկումների արդյունավետությունը։
  • Յուրաքանչյուր այցից հետո լրացնել ստուգաթերթ և ներկայացնել հաշվետվություն՝ նշելով խնդիրները, ուժեղ կողմերն ու հնարավոր ռիսկերը։

Ձեր որակավորումները

  • Խոհանոցում աշխատանքի և խոհարարական գործընթացների լավ իմացություն։
  • Խոհարարական ստանդարտները գնահատելու և վերահսկելու կարողություն։
  • Պատասխանատվություն և կարգապահություն։
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն։
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատակիցներին սովորեցնելու կարողություն։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Բարձր անձնական և մասնագիտական հիգիենա։
  • Պատրաստակամություն՝ այցելելու և անհրաժեշտության դեպքում աշխատելու Գրուպի տարբեր մասնաճյուղերում։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Աշխատանքային միջավայր, որտեղ Ձեր փորձն ու գիտելիքները կարող են իրական ազդեցություն ունենալ սննդի որակի վրա։
  • Մասնակցություն նոր ուտեստների և խոհանոցային գործընթացների զարգացմանը։
  • Մասնագիտական վերապատրաստումներ և գործնական զարգացում։

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Խոհարար

The Brunch cafe
Երևան