Աշխատանքի նկարագրություն

«Վարդանանց» նորարարականբժշկության կենտրոնը փնտրում է Growth Analyst-ի, ով կօգնի կազմակերպությանը տվյալները վերածել բիզնես որոշումների և աճի հնարավորությունների։

Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես տվյալներ մշակող մասնագետի, այլ վերլուծաբանի, ով կկարողանա հասկանալ բիզնեսը, տեսնել օրինաչափությունները տվյալների մեջ և օգնել ղեկավարությանը ճիշտ որոշումներ կայացնել։

Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ միայն «ինչ է տեղի ունեցել», այլ նաև՝ «ինչու է տեղի ունեցել և ինչ անել հաջորդիվ», ապա այս դերը Ձեզ համար է։

Ձեր պարտականությունները

Կառուցել միասնական BI համակարգ, որը կապահովի՝

  • կազմակերպության հիմնական KPI-ների մշտադիտարկում,
  • իրական ժամանակի Dashboard-ներ ղեկավարության համար,
  • պացիենտի ամբողջ ճանապարհի (Patient Journey) վերլուծություն,
  • աճի հնարավորությունների բացահայտում՝ տվյալների հիման վրա։

Ձեր որակավորումները

BI համակարգի զարգացում

  • BI միջավայրի կառուցում և զարգացում,
  • Dashboard-ների ստեղծում,
  • KPI-ների ավտոմատացում,
  • տվյալների որակի վերահսկում։

Բիզնես վերլուծություն

  • Patient Journey վերլուծություն,
  • Funnel Analysis,
  • Cohort Analysis,
  • LTV, CAC, Churn, Retention, Unit Economics հաշվարկներ,
  • ծառայությունների և բիզնես ուղղությունների արդյունավետության գնահատում։

Աճի հնարավորությունների բացահայտում

  • նոր ծառայությունների վերլուծություն,
  • գնային ռազմավարության գնահատում,
  • բժիշկների և մասնաճյուղերի արդյունավետության համեմատություն,
  • ծառայությունների շահութաբերության վերլուծություն,
  • մարքեթինգային ալիքների ROI գնահատում,
  • cross-sell և up-sell հնարավորությունների հայտնաբերում։

Լրացուցիչ տեղեկություններ

Մենք փնտրում ենք մարդու, ով

✔ սիրում է թվերը, բայց ավելի շատ սիրում է դրանց հետևում եղած պատմությունը,
✔ հարցեր է տալիս և չի ընդունում առաջին պատասխանը,
✔ կարողանում է բարդ տվյալները դարձնել պարզ և հասկանալի,
✔ ունի բիզնես մտածողություն,
✔ նախաձեռնող է և պատասխանատվություն է վերցնում արդյունքի համար։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Հյուրընկալ

Kamancha Restaurant
Երևան

Վարորդ-առաքիչ

Pano LLC
Երևան

Գանձապահ

Kamancha Restaurant
Երևան