Ցուցասրահի աշխատակցուհի


  Երևան   Լրիվ դրույք   24-10-2026     Ցուցադրել աշխատավարձը   Ամսավճար   https://steko.am/

Աշխատանքի նկարագրություն

«Ստեկո» ընկերությունը փնտրում է ցուցասրահի աշխատակցուհու՝ ապակիների արտադրության ոլորտում հաճախորդների սպասարկումը իրականացնելու համար։

Ձեր պարտականությունները

  • Ցուցասրահի այցելուների դիմավորում, ապակե արտադրանքի տեսականու ներկայացում և տեխնիկական հնարավորությունների պարզաբանում:
  • Պատվերների ընդունում, գնառաջարկների կազմում։
  • Դիզայներների, չափագրողների և արտադրամասի հետ կապի ապահովում՝ պատվերի ճիշտ և ժամանակին կատարումը վերահսկելու համար:
  • Նմուշների պատշաճ և գրավիչ դասավորվածության պահպանում։

Ձեր որակավորումները

  • Հայերենի գերազանց և սահուն տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացություն։
  • MS Office-ի բազային իմացություն։
  • Բանակցություններ վարելու, հաճախորդի կարիքները հասկանալու, և արտադրանքը գրավիչ ներկայացնելու հմտություն:
  • Բարեհամբույր և պրոֆեսիոնալ մոտեցում յուրաքանչյուր այցելուին։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - շաբաթ
  • Հասցե՝ Արին Բերդի փ 6/29 և Մայրաքաղաքային փ 174

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում