Երևան   Լրիվ դրույք   25-10-2026   300000 դրամ   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

«Քլինափ» ընկերությունը տրամադրում է մաքրման ծառայություններ տներին, բանկերին և օֆիսային տարածքներին։ Փնտրում ենք մենեջերի, ով կկազմակերպի աշխատակիցների տեղաբաշխումն ու տեղաշարժը, կվերահսկի աշխատանքի որակը և կապահովի սահուն հաղորդակցություն թիմի հետ։

Աշխատանքի վայրը՝ Երևան և մարզեր

Ձեր պարտականությունները

  • Աշխատակիցների տեղաբաշխում ըստ հասցեների և աշխատանքային գրաֆիկի կազմում
  • Աշխատակիցների տեղափոխում աշխատանքի հասցեներ՝ ժամանակին և արդյունավետ երթուղիների կազմակերպմամբ
  • Տղամարդ աշխատակիցների աշխատանքի վերահսկողություն քիմմաքրման և պատուհանների լվացման աշխատանքների ժամանակ
  • Կապի պահպանում կառավարիչների և աշխատակիցների հետ, առաջացած հարցերին արագ և արդյունավետ արձագանքում
  • Աշխատանքային ժամանակի և գրաֆիկների կառավարում
  • Մարզային գործուղումների կազմակերպում (ամսական միջինում 2 գիշերակաց):

Ձեր որակավորումները

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
  • Վարորդական իրավունք (B կատեգորիա) և վարելու փորձ
  • Պատրաստակամություն մարզային գործուղումների համար
  • Պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Հաղորդակցման լավ հմտություններ
  • Բազմաբնույթ առաջադրանքների զուգահեռ կատարման ունակություն

Ցանկալի է՝

  • Մաքրության/սպասարկման ծառայությունների ոլորտում աշխատանքային փորձ
  • Անձնակազմի կառավարման փորձ

Լրացուցիչ տեղեկություններ

Պայմաններ՝

  • Մարզեր գործուղման դեպքում հյուրանոցի ծախսերը հոգում է ընկերությունը
  • Օրապահիկ՝ 5,000 դրամ մեկ գիշերվա համար


ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Աշխատանքի մանրամասների համար զանգել՝ 055666866 կամ 055010302 հեռախոսհամարներով

2. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

3. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում