Երևան   Լրիվ դրույք   05-11-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Fami Group-ը ներկայացնում է Penti, LC Waikiki, Cool Club, Sela միջազգային ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։

Մենք փնտրում ենք տնօրենի օգնականի, ով տնօրենի ժամանակը, հանդիպումները և հանձնարարականները կվերածի հստակ կառավարվող համակարգի՝ հնարավորություն տալով նրան կենտրոնանալ բիզնեսի զարգացման և ռազմավարական առաջնահերթությունների վրա։

Ո՞վ կարող է հաջողել այս դերում

Դուք, մեծ հավանականությամբ, կհաջողեք, եթե՝

  • միաժամանակ կառավարում եք մի քանի գործընթաց՝ առանց մանրուքներ բաց թողնելու,
  • ինքնուրույն սահմանում եք առաջնահերթությունները և կանխատեսում հաջորդ քայլերը,
  • խնդիրների հետ միասին ներկայացնում եք նաև լուծումներ,
  • հետևողական եք և աշխատանքը հասցնում եք չափելի արդյունքի,
  • բարձր ծանրաբեռնվածության պայմաններում պահպանում եք արագությունն ու որակը,
  • հստակ և պրոֆեսիոնալ եք հաղորդակցվում տարբեր մարդկանց հետ,
  • արժանի եք վստահության և զգույշ եք գաղտնի տեղեկատվության հարցում։

Ձեր պարտականությունները

  • ձևավորել տնօրենի օրացույցի, հանդիպումների, հիշեցումների և առաջնահերթությունների կառավարման հուսալի համակարգ,
  • ապահովել, որ կարևոր հանդիպումները նախապես պատրաստված լինեն, իսկ ժամանակացույցի բախումներն ու բաց թողնված պարտավորությունները հասցվեն նվազագույնի,
  • հանդիպումներից հետո ամրագրել որոշումները, պատասխանատուներին և ժամկետները, ապա հետևել հանձնարարականների ժամանակին կատարմանը,
  • ներդնել կամ բարելավել Planfix-ի կամ այլ համակարգի միջոցով հանձնարարականների թափանցիկ վերահսկումը,
  • վարել տնօրենի նամակագրությունը, զանգերը և տեղեկատվական հոսքերը՝ ճիշտ տարբերակելով կարևորն ու հրատապը,
  • կազմակերպել գործուղումների ամբողջ ընթացքը՝ կանխատեսելով հնարավոր խնդիրներն ու նախապես առաջարկելով լուծումներ,
  • MS Office և AI գործիքների կիրառմամբ արագ պատրաստել հստակ ամփոփագրեր, հաշվետվություններ, ներկայացումներ և որոշումների համար անհրաժեշտ նյութեր,
  • ապահովել գործարար և գաղտնի տեղեկատվության պահպանման բարձր մակարդակ։

Ձեր որակավորումները

  • բարձրագույն կրթություն,
  • տնօրենի կամ ադմինիստրատիվ օգնականի, ծրագրերի համակարգողի կամ համադրելի դերի գործնական փորձ,
  • հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • MS Office-ի և առաջադրանքների կառավարման համակարգերի վստահ կիրառում,
  • AI գործիքներով տեղեկատվություն մշակելու, վերլուծելու և փաստաթղթեր պատրաստելու հմտություն,
  • գործուղումների ընթացքում տնօրենին ուղեկցելու պատրաստակամություն,
  • 1C և Planfix համակարգերով աշխատելու փորձը կդիտվեն որպես առավելություն:

Լրացուցիչ տեղեկություններ

Ի՞նչ ենք առաջարկում
Այս դերը հնարավորություն է տալիս ոչ միայն համակարգել տնօրենի աշխատանքը, այլև անմիջականորեն ներգրավվել բիզնեսի առանցքային գործընթացներում, սովորել փորձառու ղեկավարից և հասկանալ, թե ինչպես են կայացվում կառավարչական ու ռազմավարական որոշումները։

  • ամենօրյա անմիջական աշխատանք ընկերության տնօրենի հետ,
  • բիզնեսը ներսից ճանաչելու և ղեկավարի փորձից սովորելու հնարավորություն,
  • մասնակցություն ընկերության կարևոր գործընթացներին և նախագծերին,
  • մասնագիտական ու կարիերայի աճի իրական հեռանկար,
  • մրցակցային աշխատավարձ,
  • կորպորատիվ զեղչ ընկերության խանութ-սրահներում,
  • վճարվող լրացուցիչ հանգստյան օր՝ ծննդյան օրվա կապակցությամբ,
  • կորպորատիվ միջոցառումներ և աջակցող թիմային միջավայր։

Աշխատանքային օրեր և ժամեր
Գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Գլխավոր հաշվետար

Kamancha Restaurant
Երևան