Շինարարական նախագծերի ղեկավար


  Երևան   Լրիվ դրույք   11-11-2026   Ամսավճար   https://termoros.am

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված Նախագծերի ղեկավարի, ով կղեկավարի ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի շինմոնտաժային աշխատանքները, կհամակարգի աշխատանքային թիմերի գործունեությունը և կվերահսկի նախագծերի իրականացումը՝ սահմանված ժամկետներին և պահանջներին համապատասխան։

Ձեր պարտականությունները

  • Շինմոնտաժային աշխատանքների կազմակերպում և ընթացքի վերահսկում
  • Շինմոնտաժային խմբերի աշխատանքի համակարգում և առաջադրանքների բաշխում
  • Աշխատանքների կատարման ժամկետների և ժամանակացույցի վերահսկում
  • Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն
  • Պատվիրատուի հետ կապի պահպանում և աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրում
  • Նախագծային փոփոխությունների քննարկում և համաձայնեցում պատվիրատուի հետ
  • Նյութերի և սարքավորումների մատակարարման, առաքման և պահեստավորման գործընթացների համակարգում

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտական կամ հարակից տեխնիկական ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես նախագծերի ղեկավար կամ աշխղեկ
  • Թիմի կառավարման և աշխատանքների կազմակերպման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում և խնդիրներ լուծելու կարողություն
  • Շինարարական և անվտանգության նորմերի իմացություն

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00։

Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկանում եք միանալ Թերմոռոս Արմենիայի թիմին, կարող եք ուղարկել ձեր CV-ին

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում