Աշխատանքի նկարագրություն
Թերմոռոս Արմենիա կազմակերպությունը հրավիրում է աշխատանքի Նախագծող ինժեների, ով կմիանա մասնագիտական թիմին և կմասնակցի ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծման աշխատանքներին։
Ձեր պարտականությունները
- Ջեռուցման, հովացման և օդափոխության (HVAC) համակարգերի հաշվարկների իրականացում
- Սարքավորումների ընտրություն ըստ արտադրողների ծրագրերի
- HVAC համակարգերի նախագծերի կազմում՝ նախնական փուլից մինչև աշխատանքային նախագիծ
- Նախագծերի համապատասխանության ապահովում գործող նորմերին և ստանդարտներին
- Համագործակցություն գործընկերների և այլ ինժեներների հետ՝ համակցված նախագծային լուծումների մշակման համար
- Այցելություններ շինհրապարակ՝ նախագծային լուծումների վերահսկման նպատակով
Ձեր որակավորումները
- Ճարտարագետի բարձրագույն կրթություն
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- AutoCAD ծրագրի լավ իմացություն
- Revit ծրագրի իմացություն
- Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքի վայր՝ Երևան, Կենտրոն
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00
Դիմելու եղանակներ Զանգահարեք 091800512 համարին Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։ Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։