Նախահաշվող կրտսեր մասնագետ (կատարողական ակտեր կազմող)


  Երևան   Լրիվ դրույք   10-12-2026   Ամսավճար   https://termoros.am

Աշխատանքի նկարագրություն

Մասնագետը պատասխանատու կլինի HVAC (ջեռուցում, օդափոխություն, օդորակում), ջրամատակարարման, ջրահեռացման և այլ ինժեներական համակարգերի օբյեկտների կատարողական ակտեր կազմելու, ինչպես նաև դրանց հիման վրա ապրանքանյութական արժեքների դուրսգրման համար։


Ձեր պարտականությունները

Հիմնական պարտականություններ

1C ծրագրով՝

  • Ապրանքանյութական արժեքների տեղափոխում հիմնական պահեստից օբյեկտների պահեստներ

  • Փոքր օբյեկտների համար գնառաջարկների կազմում

  • Համապատասխան պատվերների կազմում

  • Կատարողական ակտերի կազմում

  • Ապրանքանյութական արժեքների դուրսգրում ինքնարժեքով

Այլ պարտականություններ՝

  • Ամսական կտրվածքով կապալի պայմանագրերով իրականացվող օբյեկտների կատարողական ակտերի կազմման գործընթացին մասնակցություն

  • Հաստատված կատարողական ակտերի հիման վրա ծախսված ապրանքանյութական արժեքների դուրսգրում ինքնարժեքով՝ 1C ծրագրի միջոցով


Ձեր որակավորումները

  • Կատարողական ակտերի կազմման ոլորտում աշխատանքային փորձ

  • HVAC համակարգերի և դրանցում կիրառվող նյութերի վերաբերյալ գործնական գիտելիքներ

  • MS Word և Excel ծրագրերի իմացություն

  • 1C ծրագրով աշխատելու հմտություններ

  • AutoCAD ծրագրի իմացությունը ցանկալի է

  • Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն


Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքի վայր՝ Երևան, Կենտրոն

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00

Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկանում եք միանալ մասնագիտական թիմին, կարող եք Ձեր CV-ն ուղարկել:

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո կկարողանաք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Շինարարական նախագծերի ղեկավար

Թերմոռոս Արմենիա
Երևան