Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք նպատակասլաց, ստեղծարար և բարձր պատասխանատվություն ունեցող մարքեթոլոգի, ով կօգնի մեր թիմին առավել արդյունավետ ներկայացնել մեր ծառայություններն ու հեղինակային նախագծերը թիրախային լսարանին։

Ձեր պարտականությունները

  • ՍՄՄ և թվային մարքեթինգի իմացություն,
  • կենտրոնի սոցիալական ցանցերի (Instagram, Facebook և այլն) ռազմավարության մշակում, վարում և զարգացում,
  • Meta Ads գործիքի միջոցով թիրախավորված գովազդների կարգավորում, վերլուծություն և արդյունավետության բարձրացում,  
  • բովանդակության կառավարում,
  • մշակել գիտականորեն ճիշտ, վստահություն ներշնչող տեքստային և վիզուալ նյութեր,
  • աջակցել կենտրոնի նոր ծրագրերի և հեղինակային զարգացնող խաղերի մարքեթինգային արշավները,
  • շուկայի վերլուծություն, մրցակցային միջավայրի դիտարկում և առաջարկների ներկայացում։

Ձեր որակավորումները

  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի կամ SMM-ի ոլորտում:
  • Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Բարձր էթիկական նորմեր, մարդկանց հետ շփվելու կարողություն։
  • Ստեղծարար մտածելակերպ և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Լրացուցիչ տեղեկություններ

«Սինապս» զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել պրոֆեսիոնալ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա և մեծահասակ կարող է բացահայտել իր ներուժը, հաղթահարել զարգացման խոչընդոտները և լիարժեքորեն ինտեգրվել հասարակությանը։

Դիմելու եղանակներ
  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Վաճառքի մասնագետ

ՄՏԿ ՓԲԸ
Երևան