Վաճառքի և ամրագրումների մասնագետ


  Երևան   Լրիվ դրույք   11-12-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք հաղորդակցման և վաճառքի հմտություններ ունեցող մասնագետների, ովքեր կկարողանան յուրաքանչյուր հեռախոսազանգ դարձնել հյուրի համար հաճելի փորձառություն՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում և արդյունավետ վաճառք։

Ձեր պարտականությունները

  • Հյուրերի հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում։
  • Հյուրերի կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում։
  • Սեղանների ամրագրումների կազմակերպում և վաճառքի իրականացում։
  • Ազատ սեղանների բացակայության դեպքում այլընտրանքային տարբերակների առաջարկում՝ հյուրի հետաքրքրվածությունը պահպանելու համար։
  • Առաքման պատվերների ընդունում և արդյունավետ սպասարկում։
  • Հյուրերի հետ ջերմ, հոգատար և գրագետ հաղորդակցության ապահովում։
  • Հյուրերի դրական փորձառության և բավարարվածության ապահովում։

Ձեր որակավորումները

  • Հաղորդակցման լավ հմտություններ և մարդկանց հետ շփվելու կարողություն։
  • Քաղաքավարի, բարեհամբույր և գրագետ խոսք։
  • Հյուրերի հետ շփման ընթացքում ուշադիր և հոգատար մոտեցում։
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն։
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն և պատասխանատվության զգացում։
  • Վաճառքի և հաճախորդների հետ հաղորդակցման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա։
  • Աշխատաժամանակ՝ օրական 7 ժամ։
  • Աշխատանքի վայր՝ Շինարարներ 15/1։
  • Մրցունակ աշխատավարձ։
Դիմելու եղանակներ
  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Տնօրենի օգնական

«Ֆամի գրուպ »ՍՊԸ
Երևան