Շինարարական աշխատանքների ղեկավար (աշխղեկ)
Աշխատանքի նկարագրություն
Էկո Բիլդինգ ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր մարզերում գտնվող շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպման և իրականացման համար՝ ՀՀ մարզերում` Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ)։
Ձեր պարտականությունները
- Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
- Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում,
- Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ,
- Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում,
- Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին,
- Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում,
- Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն ինժեներական կրթություն (պարտադիր շինարարության ոլորտ),
- Մասնագիտական հմտություններ և կրթություն,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Շինարարական նորմերի իմացություն,
- Նախագծանախահաշվային փաստաթղթերից օգտվելու կարողություն,
- Մարդկանց կառավարելու հմտություն,
- Համակարգված աշխատելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հայաստանի մարզեր գործուղումներ մեկնելու պատրաստակամություն։
Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար
Հասցեք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։