Գործադիր Տնօրեն / Բիզնես կառավարիչ


  Երևան   Լրիվ դրույք   27-11-2025   800000 ՀՀ դրամ

Աշխատանքի նկարագրություն

Բիզնեսի կառավարիչը պատասխանատու է ընկերության առօրյա գործունեության արդյունավետ կազմակերպման, վաճառքի և զարգացման ռազմավարությունների մշակման ու իրականացման համար։ 

Ձեր պարտականությունները

  •  Կազմակերպության առօրյա գործունեության պլանավորում, վերահսկում և կառավարում
  •  Վաճառքի ռազմավարությունների մշակում և իրականացման ապահովում 
  •  Նոր հաճախորդների ներգրավում և գործընկերային հարաբերությունների զարգացում    
  •  Աշխատակազմի ղեկավարում,  թիմային աշխատանքի ապահովում 
  •  Գնային քաղաքականության և մատակարարման գործընթացների վերահսկում  
  •  Աշխատանք 1C ծրագրով՝ հաշվետվությունների պատրաստում և վերլուծություն    
  •  Կազմակերպության զարգացման ուղղությամբ նոր նախագծերի և նախաձեռնությունների իրականացում


Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն 
  • 1C ծրագրի գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձ՝ շինանյութի և շինտեխնիկայի մեծածախ և մանրածախ վաճառքի ոլորտում 
  • Կազմակերպչական հմտություններ և ղեկավարելու ունակություն
  • Անգլերենի գերազանց իմացություն (խոսակցական և գրավոր)

Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար

🕘 Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթը 6 օր՝ 09:00 – 18:00

Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։



Արագ դիմում



Պատահական աշխատանքներ

Զանգերի կենտրոնի աշխատակից

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երևան

Բեռնատարի վարորդներ

Eco Building LLC
Երևան

Կահույքագործ

Վալան Գրուպ ՍՊԸ
Երևան