Ավտոշարասյան պատասխանատուի օգնական


  Երևան   Լրիվ դրույք   11-12-2025 https://ecobuilding.solutions/

Աշխատանքի նկարագրություն

Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոշարասյան պատասխանատուի օգնականի։

Ձեր պարտականությունները

  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների երթուղիների և ժամանակացույցերի կազմման և կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համակարգման գործառույթներում։ 
  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների օրինական և անվտանգ տեղաշարժի համար ուղեկցող փաստաթղթերի կազմման և ձևակերպման (ավտոմատյաններ, ընդունման վկայականներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր) գործառույթներում:
  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, փաստաթղթերի, լիցենզիաների և անսարքությունների վերաբերյալ հաշվառման վարման գործառույթներում։
  • Վերահսկել տրանսպորտային միջոցների փաստաթղթերի (երթուղային թերթիկներ, ԱՊՊԱ, Տեխզննություն և այլն) պատշաճ վիճակը։ 
  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին  ավտոշարասյան շահագործման, ծախսերի և տեխնիկական վիճակի մասին հաշվետվությունների մշակման գործառույթներում։ 
  • Ավտոշարասյան պատասխանատուի կողմից հաստիքից բխող այլ հանձնարարությունների կատարում։  

Ձեր որակավորումները

  • MS EXCEL (պարտադիր) և ՀԾ ծրագրերի լավ իմացություն և նշված ծրագրերով աշխատելու փորձ, 
  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Բարձրագույն կրթությունը տեխնիկական կամ հաշվապահության ոլորտում կդիտարկվի որպես առավելություն, 
  • Կդիտարկվեն նաև հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։

Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար

Հասցեք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2

Համապատասխան թեկնածուները կարող են զանգահարել՝ 093-75-01-91 համարին 
կամ՝ օգտվել ներքևում նշված «Արագ դիմում» կոճակից՝ ինքնակենսագրականը /CV/ ներբեռնելու և դիմելու համար։




Արագ դիմում



Պատահական աշխատանքներ

Շերտավոր խմորի մասնագետ

Դիջիֆուդ
Երևան

Գանձապահ

Դիջիֆուդ
Երևան

Զանգերի կենտրոնի աշխատակից

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երևան