Երևան   Լրիվ դրույք   19-12-2025   300000 ՀՀ դրամ

Աշխատանքի նկարագրություն

Մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների, ապակե կոնստրուկցիաների չափագրման աշխատանքների իրականացում:

Ձեր պարտականությունները

  • Իրականացնում է չափագրման աշխատանքներ համաձայն պատվերի,
  • Աշխատում է պատվիրատուի տարածքում` պատվերի համապատասխան հաստատումից հետո,
  • Մշակում է համապատասխան նախագիծ չափագրման արդյունքների հիման վրա և փոխանցում է այն սրահի մենեջերին,
  • Վերջնական հաստատումից հետո մշակում է նշված գծագիրը և հանձնում արտադրություն:

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն ճարտարագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձը չափագրման և նախագծման աշխատանքներում կարող է համարվել որպես առավելություն,
  • AutoCAD ծրագրի լավ իմացություն,
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար

6-օրյա աշխատանքային գրաֆիկ

Ժամերը` 9.00-18.00


Մանրամասների համար կարող եք զանգել՝ 055-00-19-46 համարին 

կամ՝ օգտվեք ներքևում նշված «Արագ դիմում» կոճակից՝ Ձեր ինքնակենսագրականը ներբեռնելու և դիմելու համար։




Արագ դիմում



Պատահական աշխատանքներ

Մանղալի մասնագետ

Դիջիֆուդ
Երևան

CRM մասնագետ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երևան