Աշխղեկ՝ ճանապարհաշինարարության ոլորտում
Աշխատանքի նկարագրություն
Էկո
Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում Շինարարական աշխատանքների ղեկավարի (Աշխղեկ՝
ճանապարհաշինարարության ոլորտում), ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր տեղամասերում՝
Երևանում և ՀՀ մարզերում ճանապարհների շինարարարության աշխատանքների կազմակերպման և
իրականացման համար՝ մինչև 60 տարեկան:
Ձեր պարտականությունները
- Կազմակերպել և պլանավորել նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքները,
- Շինարարության իրականացման նախնական փուլում վեր հանել նախագծային խնդիրները,
- Պլանավորել և իրականացնել անձնակազմի անխափան աշխատանքները,
- Համագործակցել և պահպանել մշտական հաղորդակցում անձնակազմի և պատվիրատու կողմի ներկայացուցիչների հետ,
- Նախատեսված չափորոշիչներին համապատասխան ստուգել կատարված աշխատանքները,
- Թերություններ առաջանալու պարագայում անմիջապես տեղեկացնել Նախագծի ղեկավարին:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Փորձը ճանապարհաշինարարության ոլորտում՝ պարտադիր և նվազագույնը 3 տարի,
- Ասֆալտապատման ոլորտին վերաբերվող նորմերի իմացություն, առավելություն,
- Նախագծեր կարդալու կարողություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Հասցե ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
Դիմելու եղանակներ՝
• վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
• կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
• այլ մանրամասների համար կարող եք նաև զանգահարել՝ 093-75-01-91
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։