Աշխատանքի նկարագրություն
Ներկայացնում ենք նորաբաց Chicken N'7 Spices-ը՝ յուրահատուկ համերով, հյութեղ հավի փափկամսից պատրաստված ուտեստներով և 7 մակարդակի կծվությամբ՝ ամենահամարձակ համասերների համար։
Ձեր պարտականությունները
- Հաճախորդների պատվերների ընդունում և ձևակերպում
- Դրամարկղային գործարքների իրականացում (կանխիկ և անկանխիկ վճարումներ)
- Հաճախորդներին ճաշացանկի և ընթացիկ առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Պատվերների ճշգրիտ մուտքագրում և փոխանցում խոհանոց
- Դրամարկղի և POS համակարգի հետ աշխատանք
- Հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովում և առաջացող հարցերի արագ արձագանքում
- Ընկերության ներքին կանոնների և սպասարկման ստանդարտների պահպանում
Ձեր որակավորումները
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Գանձապահի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ տեղեկություններ
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն աշխատանք
- Համեղ ընդմիջում
- Ուշ ժամերին աշխատանքը ավարտելու դեպքում՝ տունդարձ
- Մրցունակ վարձատրություն
- Հաճելի և ընկերական թիմ
- Մասնագիտական աճի հնարավորություն
Դիմելու եղանակներ՝
Մանրամասների համար կարող եք զանգահարել 044353531 համարին
կամ սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։