Երևան   Այլ   20-08-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Խոհարարը պատասխանատու է ընկերության սահմանված տեխնոլոգիական քարտերին և որակի չափանիշներին համապատասխան սննդի պատրաստման, ներկայացման և խոհանոցի անխափան աշխատանքի ապահովման համար:


Ձեր պարտականությունները

  • Պատրաստել ուտեստներ՝ համաձայն հաստատված բաղադրատոմսերի, տեխնոլոգիական քարտերի և ընկերության չափանիշների։

  • Ապահովել պատրաստվող ուտեստների բարձր որակը, համը, տեսքը և մատուցման համապատասխանությունը։

  • Պահպանել սննդամթերքի մշակման, պահպանման և պատրաստման սանիտարահիգիենիկ և սննդային անվտանգության կանոնները։

  • Վերահսկել օգտագործվող հումքի որակը և պիտանելիության ժամկետները։

  • Ապահովել հումքի և պատրաստի արտադրանքի ճիշտ պահեստավորումը։

  • Աշխատել խոհանոցային սարքավորումների և գործիքների անվտանգ շահագործման կանոններին համապատասխան։

  • Պահպանել խոհանոցի, աշխատանքային մակերեսների և սարքավորումների մաքրությունն ու կարգուկանոնը։

  • Համագործակցել խոհանոցի և սպասարկման թիմի անդամների հետ՝ պատվերների ժամանակին և որակյալ կատարման նպատակով։


Ձեր որակավորումները

  • Աշխատանքային փորձը խոհարարի պաշտոնում ցանկալի է։

  • Արագ և արդյունավետ աշխատելու կարողություն բարձր ծանրաբեռնվածության պայմաններում։

  • Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

  • Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության հմտություններ։

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 5 աշխատանքային օր։

  • Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխային գրաֆիկով՝ ըստ ընկերության ներքին կանոնակարգի։

  • Հանգստյան օրերը սահմանվում են հաստատված աշխատանքային գրաֆիկի համաձայն։


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Խոհարար

Kamancha Restaurant
Երևան

Խոհարար

Kamancha Restaurant
Երևան

Խոհարար

Chicken N'7 Spices
Երևան