Երևան   Լրիվ դրույք   01-08-2026   200000 դրամ   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Հաշվետար-օպերատորը պատասխանատու է ընկերության հաշվառման, փաստաթղթաշրջանառության և օպերացիոն գործընթացների պատշաճ իրականացման համար՝ ապահովելով տվյալների ճշգրիտ մուտքագրումը, մշակումը և վերահսկումը։

Հաստիքի հիմնական նպատակն է ապահովել վաճառքների, պատվերների, առաքումների և հաշվառման տվյալների ժամանակին և ճշգրիտ վարումը, ինչպես նաև աջակցել փաստաթղթաշրջանառության և ներքին գործառնական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։ Հաշվետար-օպերատորը սերտ համագործակցում է վաճառքի, պահեստի, հաշվապահության և բեք օֆիսի թիմերի հետ՝ ապահովելով տեղեկատվության ճշգրիտ փոխանցումը և աշխատանքային գործընթացների անխափան իրականացումը։


Ձեր պարտականությունները

  • ձևակերպել հարկային հաշիվներ և հաշիվ-ապրանքագրեր E-invoicing համակարգում,

  • պատրաստել և համակարգել վաճառքների, պատվերների և առաքումների ուղեկցող փաստաթղթերը,

  • հավաքագրել, ստուգել, դասակարգել և արխիվացնել փաստաթղթերը,

  • վարել ներքին հաշվառման ռեեստրներ և գրանցամատյաններ,

  • մուտքագրել և թարմացնել տվյալները համապատասխան ծրագրերում, աղյուսակներում և հաշվառման համակարգերում,

  • վերահսկել մուտքագրվող տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և փաստաթղթային համապատասխանությունը,

  • հետևել պատվերների և առաքումների ընթացքին,

  • համակարգել վաճառքի, պահեստի, առաքման և բեք օֆիսի միջև տեղեկատվական հոսքերը,

  • հավաքագրել և մշակել գործառնական տվյալներ՝ վաճառքների, պատվերների, պահեստային շարժերի և առաքումների վերաբերյալ,

  • պատրաստել օրական, շաբաթական և ամսական գործառնական հաշվետվություններ,

  • Excel-ի միջոցով ամփոփել և ներկայացնել անհրաժեշտ տվյալները ղեկավարությանը,

  • աջակցել բեք օֆիսի և տնօրենի ընթացիկ վարչական գործընթացներին,

  • վարել ներքին և արտաքին նամակագրություն՝ ըստ անհրաժեշտության,

  • գրանցել ղեկավարության կողմից տրված հանձնարարականները և հետևել դրանց կատարման ընթացքին,

  • պահպանել ընկերության փաստաթղթային, գործառնական և ֆինանսական տեղեկատվության գաղտնիությունը,

  • կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ հաստիքի գործառույթների շրջանակում։

Ձեր որակավորումները

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,

  • օպերացիոն, հաշվառման, վարչական կամ փաստաթղթային աշխատանքում փորձը կդիտարկվի որպես առավելություն,

  • E-invoicing համակարգի հետ աշխատանքի փորձը՝ ցանկալի,

  • ՀԾ Առևտուր ծրագրի իմացությունը՝ ցանկալի,

  • MS Excel և MS Word ծրագրերի լավ իմացություն,

  • ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն,

  • տվյալների և փաստաթղթերի հետ ճշգրիտ աշխատելու կարողություն,

  • բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում,

  • մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն,

  • ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,

  • հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացած ունակություններ,

  • արագ կողմնորոշվելու և ընթացիկ խնդիրներին գործնական լուծումներ առաջարկելու կարողություն,

  • գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պատասխանատու մոտեցում։

Լրացուցիչ տեղեկություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ

Աշխատանքային ժամեր՝ 10։00–18։00, լրացուցիչ ազատ օր՝ ամսական 1 օր 

Աշխատավայր՝ ք․ Երևան, Էրեբունի վարչական շրջան (Արին Բերդ)

Աշխատավարձ՝ 200,000 ՀՀ դրամ՝ սկզբնական փուլում /վերանայում 3 ամիս անց/


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Հաշվետար

Ստեկո ՍՊԸ
Երևան