Աշխատանքի նկարագրություն
«Steko» ընկերությունն ընդլայնում է իր թիմը և փնտրում է փորձառու և պատասխանատու Հաշվետարի։
Ձեր պարտականությունները
- Ապրանքների մուտքագրում, ելքագրում և մնացորդների պարբերական ճշգրտում։
- Ապրանքների տեղափոխման հետ կապված փաստաթղթերի պատրաստում և համակարգված հաշվառում։
- e-Invoicing համակարգով հարկային հաշիվների դուրսգրում և ստացված հաշիվների մուտքագրում։
- Աշխատանքային ամփոփ հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում կդիտվի որպես առավելություն)։
- ՀԾ, Excel, 1C և e-Invoicing ծրագրերի վարժ տիրապետում։
- Բարձր պատասխանատվության զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ճշտապահություն։
- Գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցվելու և թիմում աշխատելու ունակություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Հասցե՝ ք․ Երևան, Արին Բերդի փ 6/29
Աշխ․ օրեր՝ երկուշաբթի - շաբաթ
Դիմելու եղանակներ՝
- այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 033-50-50-27 համարին
- վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։