Երևան   Լրիվ դրույք   16-08-2026   Ամսավճար   https://termoros.am

Աշխատանքի նկարագրություն

Թերմոռոս Արմենիա ընկերությունը հրավիրում է աշխատանքի Գնումների համակարգողի, ով պատասխանատու կլինի գնումների գործընթացի արդյունավետ կազմակերպման և համակարգման համար։

Ձեր պարտականությունները

  • Հավաքագրել և մշակել կազմակերպության ստորաբաժանումներից ստացված պատվերներն ու գնման հայտերը

  • Կազմել գնման հայտեր և կազմակերպել գնումների ամբողջ գործընթացը

  • Կառավարել և թարմացնել մատակարարների բազան, կատարել շուկայի ուսումնասիրություն, ներգրավել նոր գործընկերների

  • Կազմակերպել գնային հարցումների գործընթացը և պատրաստել համապատասխան փաստաթղթերը

  • Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ գնումների գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով

  • Ներկայացնել հաշվետվություններ գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում)

  • Գնումների, մատակարարման կամ վարչական աշխատանքների ոլորտում աշխատանքային փորձ

  • Համակարգչային ծրագրերի, մասնավորապես MS Office-ի (հատկապես Excel) լավ իմացություն

  • Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ

  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն


Լրացուցիչ տեղեկություններ

Մենք առաջարկում ենք

●       Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների

●       Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն

●       Ընկերության կողմից ապահովված ուսուցումներ և վերապատրաստումներ


Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00։


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Սպասարկող–խորհրդատու

Talentli Solutions
Շիրակ

Օֆիս Մենեջեր

Berg Construction
Երևան

Նախագծի ղեկավար

Berg Construction
Երևան