Զանգերի կենտրոնի օպերատոր
Աշխատանքի նկարագրություն
Միացե՛ք մեր թիմին և դարձե՛ք մեր հաճախորդների հետ հաղորդակցության կարևոր օղակը։
Ձեր պարտականությունները
- Ընդունել հաճախորդների զանգերը և գրանցել սննդի պատվերները
- Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ճաշացանկի, ակցիաների և ծառայությունների վերաբերյալ
- Ճշտել պատվերի մանրամասները և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին
- Մշակել հաճախորդների հարցումները և առաջարկությունները
- Ապահովել բարեհամբույր և բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր զանգի ընթացքում
Ձեր որակավորումները
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (պարտադիր)
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հստակ և գրագետ խոսք
- Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու լավ հմտություններ
- Համակարգչային հիմնական գիտելիքներ
- Արագ տպելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Պատասխանատվություն և թիմային աշխատանքի պատրաստակամություն
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատավայր՝ Քըրք Քըրքորյան 1/1
Աշխատաժամեր՝ 00։00-08։00
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն աշխատանք և մրցունակ վարձատրություն
- Բոնուսային համակարգ
- Համեղ ընդմիջում
- Երեկոյան ուշ ժամերին տանից աշխատավայր տեղափոխում
- Ընկերական և դրական աշխատանքային միջավայր
Հնարավոր է համատեղել այլ աշխատանքի հետ
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։