Աշխատանքի նկարագրություն

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք ԳԱՆՁԱՊԱՀ։

Ձեր պարտականությունները

  • Հաճախորդների պատվերների ընդունում և ձևակերպում
  • Դրամարկղային գործարքների իրականացում (կանխիկ և անկանխիկ վճարումներ)
  • Հաճախորդներին ճաշացանկի և ընթացիկ առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Պատվերների ճշգրիտ մուտքագրում և փոխանցում խոհանոց
  • Դրամարկղի և POS համակարգի հետ աշխատանք
  • Հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովում և առաջացող հարցերի արագ արձագանքում
  • Ընկերության ներքին կանոնների և սպասարկման ստանդարտների պահպանում

Ձեր որակավորումները

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Գանձապահի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի լավ իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ տեղեկություններ

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք
  • Համեղ ընդմիջում
  • Ուշ ժամերին աշխատանքը ավարտելու դեպքում՝ տունդարձ
  • Մրցունակ վարձատրություն
  • Հաճելի և ընկերական թիմ
  • Մասնագիտական աճի հնարավորություն


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Զանգերի կենտրոնի օպերատոր

Թումանյան շաուրմա
Երևան