Սոցիալական մեդիայի մարքեթինգի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
Ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք Սոցիալական մեդիայի մարքեթինգի մասնագետ, ով ունի փորձառություն ճյուղային կոնտենտի ստեղծման, նոր գնորդների ներգրավման և գործող գնորդների պահպանման գործում: Մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության պրոդուկտների և բրենդների առաջխաղացման համար՝ նպաստելով դրանց ճանաչելիության և պահանջարկի աճին:
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
Աշխատավարձը՝ մրցակցային բարձր
Ձեր պարտականությունները
- Մշակել և ստեղծել առաջխաղացման վիզուալներ և տեսանյութեր (reels, shorts), որոնք կարտացոլեն ընկերության հիմնական գործունեությունն ու պրոդուկտները։
- Կառուցել արդյունավետ գովազդներ, որոնք կբարձրացնեն վաճառքների ցուցանիշները։
- Մշակել արդյունավետ կոնտենտ պլան ընկերության պոտենցիալ և նոր գործընկերների ներգրավման համար։
- Կոնտենտի ձևաչափերը համապատասխանեցնել յուրաքանչյուր սոցիալական հարթակի պահանջներին և առանձնահատկություններին։
- Կատարել վերլուծություններ՝ գտնել առաջխաղացման ամենաարդյունավետ մեթոդները և ստեղծել հրապարակումների հստակ և ճշգրիտ պլան և դրանք հաստատել անմիջական ղեկավարի հետ։
- Ակտիվորեն արձագանքել լսարանի հարցերին, մեկնաբանություններին և նամակներին։
- Հետևել կոնտենտի և արշավների կատարողական ցուցանիշներին՝ ապահովելով դրանց շարունակական բարելավումը և զարգացումը,
- Ներկայացնել հաշվետվություններ մարքեթինգի բաժնի ղեկավարին, որի մեջ ներառված կլինեն լսարանի ներգրավվածությունը, հետևորդների աճը և այլ կարևոր ցուցանիշներ։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում։
- Մասնագիտական ոչ ֆորմալ կրթություն (դասընթացներ, սերտիֆիկատներ և այլն)։
- Սոցիալական մեդիայի կառավարման առնվազն 2 տարվա փորձ։
- Meta Ads Manager և այլ թվային գովազդային գործիքների իմացություն։
- Վիզուալ կոնտենտի ստեղծման փորձառություն։
- Ժամանակակից թրենդների և թվային մարքեթինգի միտումների լավ պատկերացում։
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։
Լրացուցիչ տեղեկություններ
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։