Շուկայի վերլուծության և մարքեթինգի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
Manassian Group-ը ըմպելիքների արտադրությամբ զբաղվող իր գործընկեր կազմակերպության համար փնտրում է Շուկայի վերլուծության և մարքեթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի շուկայի, մրցակիցների, սպառողների, վաճառքի ալիքների և ապրանքատեսակների վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման ու վերլուծության համար։
Ձեր պարտականությունները
- Ուսումնասիրել շուկան ու գնահատել շուկայի ծավալը, կառուցվածքը, զարգացման միտումների և աճի հնարավորությունները։
- Մշտադիտարկել մրցակիցների ապրանքատեսակները, համերը, գները, վաճառքի պայմաններն ու առաջխաղացման ծրագրերը։
- Վերլուծել մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը, դիրքավորման և շուկայական ակտիվությունը։
- Ուսումնասիրել գործընկերների և սպառողների կարիքները, նախասիրություններն ուգնման վարքագիծը։
- Վերլուծել վաճառքի տվյալներն՝ ըստ ապրանքատեսակի, համի, փաթեթավորման, գործընկերոջ, վաճառքի ալիքի, տարածաշրջանի և ժամանակահատվածի։
- Կազմակեպել հարցումներ, հարցազրույցներ, համտեսներ և այլ մարքեթինգային հետազոտություններ՝ թիրախավորելով սպառողներին։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ Մարքեթինգի բաժնի ղեկավար։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձմարքեթինգային վերլուծության, շուկայի հետազոտության, բիզնես վերլուծության կամ հարակից ոլորտում։
- Շուկայի, մրցակիցների և սպառողների ուսումնասիրության գործնական փորձ։
- Տարբեր աղբյուրներից ստացված տվյալները համադրելու և օրինաչափություններ բացահայտելու կարողություն։
- Վաճառքի և մարքեթինգային տվյալների մշակման ու վերլուծության փորձ։
- Power BI-ի կամ այլ վերլուծական գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Գրաֆիկը՝ 5/2
Վայրը՝ ք․ Երևան
Աշխատավարձը՝ մրցակցային բարձր
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։