Պրոդուկտ մենեջեր (կայք և CRM)
Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք Պրոդուկտ մենեջեր, ով պատասխանատու կլինի ընկերության կայքի, CRM-ի և հարակից ՏՏ համակարգերի արդյունավետ աշխատանքի, զարգացման և շարունակական բարելավման համար։
Աշխատանքը ենթադրում է տեխնիկական խնդիրների և զարգացման աշխատանքների համակարգում, արտաքին ՏՏ գործընկերների և մատակարարների հետ համագործակցություն, տեխնիկական առաջադրանքների կազմում և վերահսկում, ինչպես նաև համակարգերի և տվյալների անվտանգության ապահովման գործընթացների համակարգում։
Ձեր պարտականությունները
Կայք, CRM և ՏՏ համակարգեր
- Համակարգել կայքի, CRM-ի և հարակից ՏՏ համակարգերի աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների լուծումը։
- Վերլուծել համակարգերի բարելավման և նոր գործառույթների ներդրման անհրաժեշտությունը։
- Հավաքագրել և ձևակերպել բիզնես պահանջները և դրանց հիման վրա կազմել տեխնիկական առաջադրանքներ (ՏԱ)։
- Համակարգել արտաքին մատակարարների աշխատանքը։
- Վերահսկել կատարված աշխատանքների որակը, համապատասխանությունը տեխնիկական առաջադրանքին և սահմանված ժամկետներին։
- Կազմակերպել նոր ֆունկցիոնալների և փոփոխությունների թեստավորումն ու ներդրումը։
- Վարել տեխնիկական խնդիրների և հարցումների առաջնահերթությունները՝ ապահովելով դրանց ժամանակին լուծումը։
- Անհրաժեշտության դեպքում բանակցել ծառայությունների և տեխնիկական աշխատանքների արժեքների շուրջ և վերահսկել ծախսերի արդյունավետությունը։
- Փաստաթղթավորել համակարգերի հիմնական փոփոխությունները, գործընթացները և տեխնիկական պահանջները։
Տվյալների պաշտպանություն և տեղեկատվական անվտանգություն
- Համակարգել կայքերի, CRM-ի և ՏՏ համակարգերի անվտանգության ապահովման միջոցառումները։
- Հետևել համակարգերում հնարավոր խոցելիությունների բացահայտման և վերացման աշխատանքներին։
- Համակարգել տվյալների հասանելիության և օգտագործման իրավասությունների վերահսկումը։
- Հետևել տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտի ժամանակակից մոտեցումներին։
Արհեստական բանականության (ԱԲ) անվտանգ օգտագործում
- Տեղյակ լինել ԱԲ գործիքների անվտանգ օգտագործման հիմնական սկզբունքներին։
- Վերահսկել գաղտնի, անձնական և ընկերության ներքին տվյալների ԱԲ գործիքներին փոխանցման հետ կապված ռիսկերը։
- Մասնակցել ընկերությունում ԱԲ գործիքների անվտանգ և արդյունավետ օգտագործման կանոնների մշակմանը։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ ՏՏ, կառավարում, բիզնեսի կառավարում կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ IT Product Management, IT Project Management, CRM/Website Management կամ IT Systems Coordination ոլորտում։
- CRM համակարգերի և կայքերի/CMS համակարգերի կառավարման փորձ։
- Բիզնես պահանջները տեխնիկական առաջադրանքների վերածելու և ՏԱ կազմելու հմտություն։
- Ծրագրավորողների, ՏՏ մասնագետների և արտաքին մատակարարների աշխատանքի համակարգման փորձ։
- Տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության հիմնական սկզբունքների իմացություն։
- Թվային համակարգերի խնդիրները հասկանալու և համապատասխան մասնագետների հետ դրանց լուծումը կազմակերպելու կարողություն։
- Բանակցությունների և մատակարարների կառավարման հմտություններ։
- Վերլուծական և համակարգային մտածողություն։
- Առաջնահերթություններ սահմանելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Բարձր պատասխանատվություն և արդյունքի նկատմամբ հետևողականություն։
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։
Առավելություն կդիտվի
- Տեղեկատվական անվտանգության կամ կիբերանվտանգության ոլորտում դասընթացների կամ սերտիֆիկացման առկայություն։
- Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության իմացություն։
- Agile/Scrum մեթոդաբանությունների իմացություն կամ աշխատանքային փորձ։
- Google Analytics, Google Tag Manager կամ այլ վեբ-վերլուծական գործիքների իմացություն։
- API-ների, ինտեգրացիաների և CRM/CMS համակարգերի տեխնիկական հնարավորությունների ընդհանուր պատկերացում։
Լրացուցիչ տեղեկություններ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ։
- Մասնագիտական զարգացման և նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հնարավորություն։
- Իրական ազդեցություն ընկերության թվային համակարգերի զարգացման և բարելավման վրա։
Աշխատանքային պայմաններ
- Վայրը՝ ք. Երևան
- Գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10:00-19:00
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։