Աշխատանքի նկարագրություն

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը փնտրում է էներգիայով լի, նպատակասլաց և հաղորդակցվող Վաճառքի և վարձակալության մենեջերի՝ ընկերության վաճառքի և վարձակալության բաժնին միանալու համար։

Եթե սիրում եք աշխատել մարդկանց հետ, հետաքրքրված եք անշարժ գույքի շուկայով և ցանկանում եք զարգանալ վաճառքի ոլորտում, ապա այս հնարավորությունը կարող է հենց ձեզ համար լինել։

Ձեր պարտականությունները

  • Պատասխանել հաճախորդների զանգերին և էլեկտրոնային նամակներին
  • Հաղորդակցվել հաճախորդների հետ Instagram, Facebook և Telegram հարթակների միջոցով
  • Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գների, պայմանների և հասանելի հնարավորությունների վերաբերյալ
  • Աջակցել անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներին
  • Մասնակցել փաստաթղթերի պատրաստման և համակարգման գործընթացին
  • Գրանցել և պարբերաբար թարմացնել գույքի տվյալները ընկերության կայքում
  • Ուսումնասիրել հաճախորդների պահանջները և առաջարկել նրանց համապատասխան գույքային լուծումներ
  • Հետևել շուկայի պահանջներին և անշարժ գույքի շուկայի զարգացումներին
  • Աշխատել ընկերության վաճառքի նպատակներին և չափանիշներին համապատասխան

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, մենեջմենթի, կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն՝ միջին կամ բարձր մակարդակով
  • Գերազանց հաղորդակցման և բանակցելու հմտություններ
  • Հաճախորդների հետ արդյունավետ շփվելու կարողություն
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հմտություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
  • Խնդիրների լուծման և իրավիճակին համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն
  • Ակտիվություն, նախաձեռնողականություն և նպատակասլացություն
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն
  • Վաճառքի և անշարժ գույքի ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

  • Հաղորդակցվող և հաճախորդամետ
  • Ակտիվ և նախաձեռնող
  • Պատասխանատու և կազմակերպված
  • Արդյունքներին միտված
  • Սովորելու և զարգանալու ցանկություն ունեցող
  • Թիմային աշխատանքի կողմնակից

Լրացուցիչ տեղեկություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 10:00 - 19:00
  • Ֆիքսված աշխատավարձ + պարգևավճարներ (աշխատավարձը 400 000 -600 000 ՀՀ դրամ)
  • Աշխատավարձի տարեկան վերանայում
  • Պարգևատրման համակարգ
  • Կարիերայի և մասնագիտական զարգացման հնարավորություններ

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Անշարժ գույքի գործակալ

Kentron Real Estate
Երևան

Պրոդուկտ մենեջեր (կայք և CRM)

Kentron Real Estate
Երևան

Ընդունարանի աշխատակից

Kentron Real Estate
Երևան

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Kentron Real Estate
Երևան