Երևան   Լրիվ դրույք   12-11-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք գլխավոր հաշվապահի, ով կապահովի Ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական և ճշգրիտ կազմակերպումը, հարկային հաշվետվությունների ժամանակին պատրաստումն ու ներկայացումը, ինչպես նաև հաշվապահական գործընթացների արդյունավետ կառավարումը։


Ձեր պարտականությունները

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջ գործընթացը։
  • Ապահովել հաշվապահական գործառնությունների ճիշտ, ամբողջական և ժամանակին արտացոլումը հաշվապահական համակարգում։
  • Կազմակերպել և վերահսկել հարկային հաշվառումը և հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկը։
  • Պատրաստել և սահմանված ժամկետներում ներկայացնել հարկային, վիճակագրական և այլ պահանջվող հաշվետվությունները։
  • Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառումը։
  • Վերահսկել բանկային և դրամարկղային գործառնությունների հաշվառումը։
  • Կազմակերպել աշխատավարձերի, արձակուրդայինների, վերջնահաշվարկների և այլ վճարների հաշվարկման գործընթացը։
  • Վերահսկել հիմնական միջոցների, պաշարների և այլ ակտիվների հաշվառումը։
  • Իրականացնել հաշվապահական հաշիվների պարբերական համադրումներ և վերահսկողական ստուգումներ։
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը, դասակարգումը և պահպանումը։
  • Աջակցել արտաքին և ներքին աուդիտների, հարկային ստուգումների և այլ վերահսկող գործընթացների ժամանակ։
  • Վերահսկել հաշվապահական հաշվառման համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրության և հաշվապահական ստանդարտների պահանջներին։
  • Կառավարել և վերահսկել հաշվապահական բաժնի աշխատակիցների աշխատանքը։
  • Բարելավել և օպտիմալացնել հաշվապահական գործընթացները։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
  • Գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության լավ իմացություն։
  • 1C ACC 8.3 խորացված իմացություն։
  • MS Excel-ի լավ իմացություն։
  • Ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների պատրաստման փորձ։
  • Վերլուծական և տրամաբանական մտածողություն։
  • Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և առաջնահերթություններ սահմանելու ունակություն։
  • Թիմի կառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
  • Գաղտնի տեղեկատվության պահպանման բարձր մակարդակ։

Լրացուցիչ տեղեկություններ

Ի՞նչ ենք առաջարկում

  • Մասնագիտական զարգացման և գիտելիքների ընդլայնման հնարավորություն։
  • Հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն։
  • Մրցակցային աշխատավարձ։
  • Կորպորատիվ զեղչ ընկերության խանութ-սրահներում։
  • Վճարվող լրացուցիչ հանգստյան օր՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
  • Կորպորատիվ միջոցառումներ և աջակցող թիմային միջավայր։

Աշխատանքային պայմաններ

Գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00 - 18։00

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Հաշվապահ

Սմոք Հաուս ՍՊԸ
Երևան

Որակավորված աուդիտոր

ՋԻ ԷՄ ՔՈՆՍԱԼԹ ՍՊԸ
Երևան

Հաշվետար

SZ Pharma
Երևան

Հաշվետար/տնօրենի օգնական

Սմոք Հաուս ՍՊԸ
Երևան