Աշխատանքի նկարագրություն
Սմոք Հաուս ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ:
Ձեր պարտականությունները
- Հիմնական միջոցների ձևակերպում, հաշվառում
- Ապրանքային մնացորդի վերահսկում,
- Բանկային քաղվածքների մուտքագրում,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի գործառույթների շրջանակում,
- Ընթացիկ այլ աշխատանք:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն (ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում),
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ ՀԾ հաշվապահ 9, MS Office` Excel, Word
- Վերլուծական և համադրական մտածողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն դետալների նկատմամբ,
- Թիմում արդյունավետ համագործակցության ունակություն:
Լրացուցիչ տեղեկություններ
- Աշխատանքային օրեր` երկուշաբթիից - շաբաթ
- ժամը՝ 10:00 -18։00
- Օֆիսը գտնվում է ք․ Երևան, Ավան, Վահան Տերյան թաղամաս 1,16
Մանրամասների համար զանգեք՝ +374 93 683 118 համարին, կամ՝
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։