Kentron Real Estate
Սպենդիարյան փողոց 4 շենք
https://www.real-estate.am/
Ընկերության մասին
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը ժամանակակից և արագ զարգացող անշարժ գույքի գործակալություն է, որի պատմությունը սկսվել է 2005 թվականին։
Թիմի անշեղ նվիրումով, պրոֆեսիոնալիզմով և ոլորտի խորքային փորձով մենք ստեղծել ենք մի կարևոր արժեք՝ վստահությունը, որը դարձել է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության գործունեության հիմքը։
Այսօր մենք հպարտությամբ ներկայանում ենք որպես Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից մեկը՝ առաջնորդվելով մեր նշանաբանով.
«Վստահությունն ամենամեծ կապիտալն է»
Ընկերությունը գործում է Երևանի կենտրոնում և մասնագիտացած է բնակարանների, առևտրային տարածքների և ներդրումային անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ոլորտում։
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունում յուրաքանչյուր աշխատակից մասնակցում է վստահելի և արդյունքակենտրոն թիմի կառուցմանը, որտեղ անհատական աճն ու թիմային հաջողությունը փոխկապակցված են։
Մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ մեր թիմի անդամների հետ՝ հիմնվելով վստահության, պրոֆեսիոնալիզմի և արդյունքի վրա։
Առավելություններ