Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք փաստաբան, ով դատարաններում կներկայացնի և կպաշտպանի ընկերության շահերը՝ ապահովելով գործերի արդյունավետ և օրինական վարումը։ Աշխատանքի հիմնական մասը կատարվում է արբիտրաժային դատարանում։
Ձեր պարտականությունները
Դատական ներկայացուցչություն
- Ներկայացնել և պաշտպանել ընկերության շահերը արբիտրաժային դատարանում (հիմնական ուղղությունը), ինչպես նաև ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում
- Մասնակցել դատական նիստերին, ներկայացնել դիրքորոշումներ և ապացույցներ
- Կազմել և ներկայացնել հայցադիմումներ, պատասխաններ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ
- Հետևել դատական գործերի ընթացքին և վերջնաժամկետներին
- Ներկայացնել ընկերության շահերը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում (ԴԱՀԿ)
Վեճերի կառավարում
- Վերլուծել դատական գործերի հեռանկարը և գնահատել իրավական ռիսկերը
- Մշակել դատական պաշտպանության ռազմավարություն
- Իրականացնել պարտքերի բռնագանձման և հաճախորդների հետ վեճերի դատական ու նախադատական կարգավորման աշխատանքները
- Համագործակցել ԴԱՀԿ-ի հետ ակտերի հարկադիր կատարման ընթացքում
Պայմանագրային աշխատանք
- Կազմել պայմանագրեր և մասնակցել դրանց իրավական փորձաքննությանը
Ձեր որակավորումները
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Քաղաքացիական և վարչական դատավարության, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի գերազանց իմացություն
- Դատական պրակտիկայի խորը իմացություն, արբիտրաժային դատավարության իմացություն
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն
- Բանակցային, հիմնավորման և հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում, ժամկետների պահպանում
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Առավելություն կդիտվի
- Աշխատանքային փորձ փաստաբանի պաշտոնում
- Փաստաբանի արտոնագրի առկայություն
- Դատական ներկայացուցչության փորձ արբիտրաժային, քաղաքացիական և տնտեսական վեճերով
- Պայմանագրերի կազմման փորձ
- Անշարժ գույքի կամ շինարարության ոլորտի վեճերի փորձ
- Պարտքերի բռնագանձման գործերի փորձ
- ԴԱՀԿ-ում ներկայացուցչության փորձ
Լրացուցիչ տեղեկություններ
Առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական զարգացման հնարավորություն և աշխատանք դինամիկ թիմում
- Բազմազան և մասնագիտական առումով հետաքրքիր գործեր
Աշխատանքային պայմաններ
- Վայրը՝ ք. Երևան, Կենտրոն
- Գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10:00 -19:00
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։