Աշխատանքի նկարագրություն

Art-Group LLC ընկերությունը փնտրում է փորձառու ճարտարապետի, ով կմասնակցի բնակելի, հասարակական և արդյունաբերական շինարարական նախագծերի նախագծմանը, մշակմանը և վերահսկողությանը։ Աշխատանքը պահանջում է մասնագիտական փորձ, ստեղծագործական մոտեցում, ինչպես նաև տարբեր ոլորտների ինժեներների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն։

Ձեր պարտականությունները

  • Ճարտարապետական նախագծերի մշակում՝ տարբեր նշանակության շինությունների համար
  •  Տեխնիկական փաստաթղթերի, գծագրերի և նախնական հաշվարկների կազմում
  • 3D մոդելների և վիզուալների պատրաստում
  • Նախագծերի համապատասխանության ապահովում քաղաքաշինական նորմերին և հաճախորդի պահանջներին
  • Համագործակցություն շինարարական և ինժեներական թիմերի հետ՝ ապահովելով նախագծերի արդյունավետ իրականացում
  • Նախագծի տարբեր փուլերում հաճախորդների հետ հանդիպումներ և քննարկումներ

Ձեր որակավորումները

  • Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ ճարտարապետի պաշտոնում
  • AutoCAD, Revit կամ ArchiCAD ծրագրերի շատ լավ իմացություն
  • 3D Max, SketchUp կամ այլ visualization ծրագրերի իմացություն (ցանկալի)
  • Գեղագիտական ճաշակ և ստեղծագործական մտածելակերպ
  • Քաղաքաշինական նորմերի և շինարարական ստանդարտների իմացություն
  • Թիմում աշխատելու և միաժամանակ մի քանի նախագիծ վարելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակար
  • Մշտական աշխատանք փորձաշրջանից հետո
  • Մասնագիտական աճի, վերապատրաստումների և ստեղծագործական զարգացման հնարավորություն

📩Դիմելու կարգ

Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։



Արագ դիմում



Պատահական աշխատանքներ

Զանգերի կենտրոնի աշխատակից

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երևան

Ճարտարապետ

Art-Group LLC
Երևան

Հաշվետար

Creativelab
Երևան