Բեռնատար մեքենաների փականագործ (Слесарь)
Աշխատանքի նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բեռնատար մեքենաների փականագործի (Слесарь)։
Ձեր պարտականությունները
- Ապահովել բոլոր տեսակի արտադրական և տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքը, դրանց ճիշտ շահագործումը, ժամանակին որակյալ վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը,
- Իրականացնել մեխանիկական սարքավորումների տեխնիկական վիճակի և վերանորոգման հսկողություն,
- Հետազոտել սարքավորումների, առանձին դետալների աշխատանքային պայմանները՝ դրանց վաղաժամ մաշվածության պատճառները պարզելու համար,
- Իրականացնել վերլուծություն սարքավորումների տեխնիկական վիճակի հետ կապված և կազմել վերանորոգման աշխատանքների պլան, պարբերաբար մասնակցել սարքավորումների տեխնիկական ստուգմանը,
- Կազմել և ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ամսվա բյուջե, վերանորոգման համար նյութերի, բաղադրիչների և պահեստամասերի հայտեր, սարքավորումների վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթեր,
- Կազմել սարքավորումների ստուգման հերթականություն,
- Պահպանել բոլոր արտադրական սարքավորումների հաշվառումը,
- Վերանորոգման աշխատանքների ընթացքում ապահովել աշխատանքի իրականացման կանոնների և նորմերի, արտադրական անվտանգության պահանջների համապատասխանությունը,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից հրահանգված անհատական, ծառայողական հանձնարարությունները:
Ձեր որակավորումները
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Պատասխանատվություն, արագ սովորելու ունակություն, ուշադրություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար
Հասցեք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2Համապատասխան թեկնածուները կարող են զանգահարել՝ 093-75-01-91 համարին
կամ՝ օգտվել ներքևում նշված «Արագ դիմում» կոճակից՝ ինքնակենսագրականը /CV/ ներբեռնելու և դիմելու համար։