Երևան   Լրիվ դրույք   03-05-2026   Ամսավճար   https://ceramica.am/

Աշխատանքի նկարագրություն

Հոսքագծերի/ արտադրական սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում և անվտանգ շահագործում։

Ձեր պարտականությունները

  • Արտադրական պլանին համապատասխան, հաստատված ընթացակարգերի պահպանմամբ հոսքագծերի անվտանգ շահագործում,
  • Հոսքագծի անխափան աշխատանքի ապահովում, ըստ ժամանակացույցերի և ընթացակարգերի՝ ոչ բարդ տեխնիկական սպասարկումների իրականացում,
  • Սարքավորումների աշխատանքային վիճակի,մաքրության և սանիտարական վիճակի ապահովում,
  • Խոտանի արտադրության, հումք-նյութերի ոչ ռացիոնալ օգտագործման կանխում,
  • Հոսքագծերի տեխնիկական սպասարկման աշխատանքներին մասնակցություն։

Ձեր որակավորումները

  • Պատրաստակամություն հերթափոխային աշխատանքի,
  • Արտադրությունում աշխատանքային փորձ,
  • Տեխնիկական սպասարկումներ իրականացնելու փորձ,
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն ունենալու դեպքում աշխատանքային փորձը պարտադիր չէ։

Լրացուցիչ տեղեկություններ

Արտադրամասը զբաղվում է խողովակների, կախովի առաստաղների և պլաստիկից տարբեր դետալների արտադրությամբ:

Աշխատանքը հերթափոխային է, 8-ժամյա գրաֆիկով, յուրաքանչյուր շաբաթը 1 անգամ հերթափոխությամբ՝ գործում է 3 հերթափոխ։

08։00-16։00
16։00-00։00
00։00-08։00։

Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Կահույքագործ

Ceramica group
Երևան

Տեսահսկման օպերատոր

Ceramica group
Երևան

Էլեկտրոնշիկ

Երևանի Շոկոլադի Գործարան
Երևան