Աշխատանքի նկարագրություն
Կերամիկա գրուպը աշխատանքի է հրավիրում Մետաղական արտադրամասի պետի։
Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում ինչպես նաև արտադրական պրոցեսների կազմակերպում։
Արտադրական ոլորտ՝ Մետաղական կոնստրուկցիաների արտադրություն (սերիական արտադրություն և անհատական պատվերների իրականացում)։
Ձեր պարտականությունները
- Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն,
- Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում,
- Արտադրական գործընթացների կատարելագործում և արտադրողականության բարձր ցուցանիշի ապահովում,
- Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն,
- Կազմակերպչական աշխատանքներ կապված տեղադրումների հետ:
Ձեր որակավորումները
- Կդիտարկվեն այն թեկնածուները ովքեր կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office-ին,
- Բարձրագույն տեխնիկական/ ինժեներական կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա ղեկավարման փորձ արտադրությունում, (կոնստրուկցիաների, կահույքի և շինարարական իրերի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն),
- Գծագրեր կարդալու ունակություն, (AutoCAD-ի իմացությունը՝ առավելություն)։
Լրացուցիչ տեղեկություններ
ԱՐԷՔՍ ԿՈ» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
«ԱՐԷՔՍ ԿՈ»-ի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս ստանձնել պատասխանատվություն տարբեր կորպորատիվ մեծ ու փոքր նախագծերի մասով: Ունենք փորձառություն աշխատելու տարբեր աշխարհահռչակ խանութ-սրահների կահավորման (ոչ միայն ՀՀ-ում), մեծ ու փոքր Հայաստանյան կոմերցիոն տարածքների կահավորման մասով:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար