Աշխատանքի նկարագրություն
Շինանյութի մասնագիտացված խանութ-սրահը փնտրում է փորձառու, պատասխանատու և թիմային աշխատանք սիրող Գանձապահ-վաճառողի՝ մեր թիմին միանալու համար։
Ձեր պարտականությունները
- Կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների ընդունում, հաշվարկում և ձևակերպում,
- Հաճախորդների արագ և բարեկիրթ սպասարկում դրամարկղի մոտ,
- Ապրանքների վաճառքի մուտքագրում և հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում 1C ծրագրով,
- Օրվա վերջում դրամարկղային հաշվետվությունների պատրաստում և հանձնում։
Ձեր որակավորումները
- 1C ծրագրի պարտադիր իմացություն,
- Աշխատանքային փորձ շինանյութի ոլորտում (կդիտվի որպես մեծ առավելություն),
- Մաթեմատիկական արագ հաշվարկի հմտություններ և ուշադրություն,
- Սիրալիր և հարգալից վերաբերմունք հաճախորդների հետ շփման մեջ,
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
Լրացուցիչ տեղեկություններ
Հասցե՝ ք. Երևան, Մելքումովի 88
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 10:00 - 19:00
Աշխատավարձ՝ ֆիքսված 240 000դր + 1% վաճառքից
Դիմելու եղանակներ՝ • այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 055 05 70 79 համարին • վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
• կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։