Աշխատանքի նկարագրություն
Բերգ Քոնսթրաքշն ընկերությունը հրավիրում է աշխատանքի չափագրողի, ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների ծավալների չափագրման, կատարողական ակտերի կազմման և կատարված աշխատանքների ստուգման համար։
Ձեր պարտականությունները
- Կատարել շինարարական աշխատանքների չափագրում և ծավալների հաշվարկ
- Կազմել և ստուգել կատարողական ակտեր
- Համեմատել նախագծային և փաստացի կատարված աշխատանքների ծավալները
- Աշխատել նախագծային գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի հետ
- Կատարել կատարված աշխատանքների վերահսկողություն և հաշվետվությունների պատրաստում
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել վերահաշվարկներ և ճշգրտումներ։
- Աշխատել AutoCAD, Excel և այլ մասնագիտական ծրագրերով։
- Պահպանել տեխնիկական փաստաթղթերի և չափագրման տվյալների արխիվը։
- Մասնակցել օբյեկտների հանձնման և ընդունման գործընթացներին։
- Համագործակցել նախագծողների, շինարարական խմբերի և տեխնիկական վերահսկողների հետ
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ չափագրման ոլորտում
- AutoCAD, ArchiCAD, Excel ծրագրերի իմացություն
- Շինարարական նորմերի և չափագրման մեթոդաբանության իմացություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատվության բարձր զգացում
- Վերջնաժամկետներ պահպանելու ունակություն
- Տարածական պատկերացում
- Մաթեմատիկական/ վերլուծական մտածելակերպ
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի- շաբաթ 09։00-19։00
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։