Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք Վաճառող-խորհրդատու ատամնաբուժական և ատամնատեխնիկական նյութերի և սարքավորումների վաճառասրահում աշխատելու համար։
Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, հետաքրքրվում ես վաճառքի ոլորտով և ցանկանում ես աշխատել հարմարավետ ու ընկերական միջավայրում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։
Ձեր պարտականությունները
- Բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկել հաճախորդներին,
- Օգնել հաճախորդներին ընտրել իրենց համար լավագույն ապրանքները,
- Տրամադրել ամբողջական խորհրդատվություն ապրանքների վերաբերյալ,
- Ընդունել և հավաքագրել պատվերներ,
- Տեղեկացնել գործող զեղչերի և հատուկ առաջարկների մասին,
- Հետևել գնապիտակների ճիշտ դասավորվածությանը և խանութի ընդհանուր տեսքին։
Ձեր որակավորումները
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Լավ հաղորդակցման հմտություններ և հաճախորդակենտրոն մտածելակերպ,
- Ռուսերեն և անգլերենլեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության զգացում և թիմում աշխատելու պատրաստակամություն,
- Սովորելու և զարգանալու ցանկություն։
Լրացուցիչ տեղեկություններ
- Վարձատրվող փորձաշրջան,
- Կայուն աշխատանք ընկերական և աջակցող թիմում,
- Հարմարավետ աշխատանքային միջավայր,
- Տարվա ընթացքում լրացուցիչ վարձատրվող ազատ օրեր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10:00 -18:00, շաբաթ՝ 10:00 - 16:00
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։