Բժշկական սարքավորումների սպասարկման մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
Վարդանանց ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Բժշկական սարքավորումների սպասարկման մասնագետի։
Ձեր պարտականությունները
- Բժշկական սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում և մոնիթորինգ։
- Սարքավորումների կանխարգելիչ և պլանային տեխնիկական սպասարկում։
- Առաջացած անսարքությունների հայտնաբերում, պատճառների վերլուծություն և վերացում։
- Բժշկական սարքավորումների տեղադրման, գործարկման և ընդունման աշխատանքներին մասնակցություն։
- Սարքերի արտադրողների տեխնիկական ձեռնարկների և սպասարկման պահանջների պահպանում։
- Բժշկական անձնակազմին սարքերի անվտանգ և ճիշտ շահագործման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում։
- Պահեստամասերի և անհրաժեշտ տեխնիկական նյութերի պահանջարկի ներկայացում։
- Արտաքին սպասարկող կազմակերպությունների և սարքավորումների մատակարարների հետ համագործակցություն։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ կենսաբժշկական ճարտարագիտության, էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի, բժշկական տեխնիկայի կամ հարակից ոլորտում։
- Էլեկտրական և էլեկտրոնային սխեմաների իմացություն։
- Համակարգչային ծրագրերի և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն (Excel, Word, Outlook) :
- Հայերենի գերազանց իմացություն։
- Ռուսերենի և անգլերենի տեխնիկական մակարդակի իմացություն։
- Խնդիրներն արագ գնահատելու և հիմնավորված տեխնիկական որոշումներ ընդունելու կարողություն։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։