Երևան   Լրիվ դրույք   19-09-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Տ-Մետալ ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատվության զգացումով օժտված հաշվապահի:

Ձեր պարտականությունները

  • Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում, պահպանում,
  • Պահեստից ապրանքի ելքի մուտքի վերահսկում,
  • Վաճառքի գործարքների ձևակերպումներ (ՀԾ-հաշվապահ, Taxservice),
  • Արտահանման/ներմուծման հաշվապահական փաստաթղթերի ձևակերպումներ,
  • Մաքսային ձևակերպումների հաշվապահական փաստաթղթերի կազմում,
  • Բանկային հաշիվների ձևակերպումներ,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (արտադրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Հարկային օրենսդրության իմացություն,
  • MS Excel-ի իմացություն,
  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն։

Լրացուցիչ տեղեկություններ

Տ-Մետալ ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերությունը զբաղվում է սև մետաղների ձուլմամբ և վերջնական արտադրանքի ստացմամբ։ Նախատեսվում է սև մետաղների վերամշակումից ստացված հեղուկ պողպատից շարունակական ձուլման արդյունքում ստանալ ձուլածոներ, երկրորդ փուլում՝ գլանաձողեր՝ շինարարությունում օգտագործելու համար։


Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Գլխավոր հաշվապահ

R & V Comfort
Երևան

Ավագ հաշվապահ

Pano LLC
Երևան

Հաշվապահ

SZ Pharma
Երևան