Երևան   Կես դրույք   17-09-2026   400000 դրամ   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Գլխավոր հաշվապահը պատասխանատու է ընկերության ֆինանսահաշվապահական ամբողջական գործընթացի կառավարման, հարկային և հաշվապահական հաշվառման վարման, ինչպես նաև հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացման համար։

Ձեր պարտականությունները

  • Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ ստանդարտներին համապատասխան:
  • Կազմել և ներկայացնել հարկային, վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունները:
  • Կառավարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, իրականացնել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի վերահսկողություն:
  • Իրականացնել պահեստի շարժի և գույքագրման արդյունքների հաշվառում ու վերլուծություն:
  • Աշխատավարձի հաշվարկում և կադրային գործի հետ կապված հաշվապահական ձևակերպումներ:
  • Ղեկավարել հաշվապահական թիմը  և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն տնօրինությանը:


Ձեր որակավորումները

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (Հաշվապահական հաշվառում, Ֆինանսներ կամ Տնտեսագիտություն):
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ (առևտրի կամ ներկրման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն):
  • 1C (8.3) և ՀԾ (AS-Accountant) ծրագրերի գերազանց տիրապետում:
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության խորը գիտելիքներ:
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը (ներկրման փաստաթղթերի հետ աշխատելու համար) ցանկալի է:
  • Վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվության զգացում, սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
  • Ինվոյսինգ համակարգի հետ աշխատանքի փորձ։

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքի գրաֆիկ՝ երկուշաբթի - ուրբաթ, 09:00 - 13:00 (կես դրույք)

Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Ավագ հաշվապահ

Pano LLC
Երևան

Հաշվապահ

Տ-Մետալ ՓԲԸ
Երևան

Հաշվապահ

SZ Pharma
Երևան