Աշխատանքի նկարագրություն
Բիէլլա մսամթերքի գործարանի թիմը համալրման նպատակով փնտրում է ֆինանսական բաժնի հաշվետար:
Ձեր պարտականությունները
- Իրականացնում է պատրաստի արտադրանքի նյութածախսի հաշվառում:
- Իրականացնում է առաքիչներին տրամադրված ապրանքների հաշվառում, ընդունում և հաշվառում է առաքիչներին հաշվետվությունները:
- Մասնակցում է հումքի պահեստի պարբերական գույքագրումներին:
- Իրականացնում է դեբիտորական պարտքերի հետ կապված ճշտումներ:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հաշվապահություն, ֆինանսներ կամ տնտեսագիտություն ուղղությամբ
- 1C և Excel-ի լավ իմացություն
- Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ինքնուրույն աշխատելու և մեծ ծավալի տեղեկատվության հետ արդյունավետ գործելու կարողություն
Լրացուցիչ տեղեկություններ
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։