Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք հաշվետար, ով կվարի ընկերության ռեստորանային ոլորտում գործող մեկ բրենդի հաշվապահական հաշվառումը։
Ձեր պարտականությունները
- Վստահված բրենդի հաշվապահական հաշվառման ամբողջական վարում
- Առաջնային հաշվապահական փաստաթղթերի մուտքագրում և մշակում
- Մատակարարների և այլ գործընկերների հետ հաշվարկների վերահսկում
- Ապրանքային և դրամական շարժի հաշվառում
- Պահեստային և իրացման գործարքների հաշվառում
- Հաշվապահական հաշվետվությունների պատրաստում
- Հարկային և այլ պարտադիր հաշվետվողականության գործընթացներում մասնակցություն
- Հաշվապահական տվյալների համադրում և վերահսկում
- Ղեկավարությանը անհրաժեշտ հաշվապահական տեղեկատվության տրամադրում
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հաշվապահություն, ֆինանսներ կամ տնտեսագիտություն ուղղությամբ
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն
- 1C և Excel-ի լավ իմացություն
- Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ինքնուրույն աշխատելու և մեծ ծավալի տեղեկատվության հետ արդյունավետ գործելու կարողություն
- Ռեստորանային կամ սննդի ոլորտում հաշվապահական փորձը կհամարվի առավելություն
Լրացուցիչ տեղեկություններ
Մենք առաջարկում ենք
- Անվճար և համեղ ընդմիջում
- Մարզասրահի շահեկան փաթեթ
- Անսահմանափակ սուրճ և թեյ
- Վճարովի հանգիստ ծննդյան տարեդարձին
- Կայուն աշխատանք և ընկերական թիմ
Աշխատանքի վայր՝ Երևան, Քըրք Քըրքորյան 1/1
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա, 09։00 -18։00 կամ 10։00 -19։00
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։