Խոհարար (տաք ուտեստների մասնագետ)


  Երևան   Լրիվ դրույք   22-10-2026   Ժամավճար   https://tumanyanshaurma.am/

Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում տաք ուտեստների պատրաստման ոլորտում մասնագիտացած  փորձառու խոհարարների։

Աշխատավայր՝ Գայի պողոտա 13/1

Գրաֆիկ՝ 16։00 - 24։00

Ձեր պարտականությունները

  • Աշխատանքը սկսելիս ստուգել անհրաժեշտ մթերքների և կիսաֆաբրիկատների առկայությունը
  • Ստանալ և վերահսկել մթերքների որակը, քանակը և պիտանելիության ժամկետները
  • Պատրաստել ճաշացանկում ներառված տաք ուտեստները՝ սահմանված բաղադրատոմսերին համապատասխան
  • Պահպանել պատրաստման տեխնոլոգիական գործընթացներն ու ժամանակացույցը
  • Իրականացնել տապակման, եփման, շոգեխաշման և ջերմային մշակման այլ գործընթացներ
  • Ապահովել ուտեստների ճիշտ ձևավորումն ու մատուցման պատրաստ վիճակը
  • Վերահսկել ուտեստների համային և արտաքին որակը
  • Պահպանել չափաբաժինների համապատասխանությունը սահմանված չափանիշներին
  • Արագ արձագանքել որակի հետ կապված խնդիրներին
  • Օգտագործել խոհանոցային սարքավորումները՝ անվտանգության կանոններին համապատասխան
  • Պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը և աշխատանքային տարածքի մաքրությունը
  • Մենք փնտրում ենք պատասխանատու, արագաշարժ և թիմային աշխատանքի պատրաստ մասնագետի։


Ձեր որակավորումները

  • Տաք ուտեստների պատրաստման տեխնոլոգիաների իմացություն
  • Սանիտարահիգիենիկ նորմերի և սննդի անվտանգության կանոնների իմացություն
  • Խոհանոցային սարքավորումների հետ աշխատելու հմտություն
  • Արագ և կազմակերպված աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
  • Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն

Լրացուցիչ տեղեկություններ

Ընկերությունը ապահովում է՝

  • Համեղ ընդմիջում
  • Երեկոյան ժամերին տունդարձ


Դիմելու եղանակներ՝

  • այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 041 413 377 համարին 
  • վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Խոհարար

Kamancha Restaurant
Երևան