Երևան   Լրիվ դրույք   22-10-2026   Ամսավճար   https://mtk.am/

Աշխատանքի նկարագրություն

«ՄՏԿ» ընկերությունը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու վաճառքի մասնագետի՝ կաթսաների վաճառքի և առաջխաղացման ուղղությամբ։


Ձեր պարտականությունները

  • Կաթսաների և հարակից ապրանքների ներկայացում և վաճառք,
  • նոր հաճախորդների որոնում և ներգրավում,
  • գործող և պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում և պահպանություն,
  • հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան արտադրանքի առաջարկ,
  • գործընկերների հետ հանդիպումների և բանակցությունների կազմակերպում,
  • ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • գնային առաջարկների և կոմերցիոն առաջարկների պատրաստում։
  • հաճախորդների հարցումների և պատվերների ընդունում և դրանց ընթացքի ուղեկցում մինչև վաճառքի ավարտը,
  • առկա և պոտենցիալ հաճախորդների բազայի վարում և թարմացում,
  • հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն,
  • վաճառքի պլանների և սահմանված ցուցանիշների կատարում,
  • կաթսաների առաջխաղացման նպատակով նոր վաճառքի ուղիների և հաճախորդների որոնում,
  • վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների և անհրաժեշտ տեղեկատվության ներկայացում,
  • այլ պարտականությունների կատարում՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն տեխնիկական կրթությունը պարտադիր է,
  • վաճառքի, պատվերների կառավարման կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ (MS Office),
  • վերլուծական մտածողություն, գրագետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու հմտություններ,
  • ժամանակի կառավարման հմտություն,
  • պատասխանատվություն։

Լրացուցիչ տեղեկություններ

Ինքնակենսագրականում (CV) անպայման  նշել ակնկալվող աշխատավարձի չափը։

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։ 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում