Ապակու մշակման հաստոցի օպերատոր


  Երևան   Լրիվ դրույք   24-10-2026   200000 դրամ   Ամսավճար   https://steko.am/

Աշխատանքի նկարագրություն

Ապակու մշակման արտադրամասը երեկոյան հերթափոխով աշխատելու համար փնտրում է ակտիվ երիտասարդների, ովքեր պատրաստ են աշխատել հաստոցների հետ, ունեն ֆիզիկական լավ պատրաստվածություն (գործ ունենք ծանրության հետ) և նորը սովորելու մեծ ցանկություն։

Փորձը պարտադիր չէ. մենք սովորեցնում ենք ամբողջ ընթացքը։

Ամենակարևորը. Ուսուցման ընթացքը նույնպես ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ Է (ուսուցման գրաֆիկը՝ 09:00 - 18:00)։


Ձեր պարտականությունները

  • Իրականացնել ապակու տեխնոլոգիական մշակման աշխատանքները՝ համապատասխան հաստոցների կիրառմամբ։

  • Իրականացնել հաստոցների աշխատանքային ծրագրերի կարգավորում և ստուգում նախքան արտադրության սկիզբը։

  • Վերահսկել արտադրական ողջ ընթացքը հաստոցների գործարկման պահին։

  • Մշտապես հետևել հաստոցների տեխնիկական վիճակին և ապահովել դրանց անխափան աշխատանքը։

  • Խստորեն հետևել ընկերության աշխատանքային կանոնակարգերին, որակի չափորոշիչներին, ինչպես նաև արտադրական անվտանգության կանոնների պահպանմանը։

  • Ապահովել արդյունավետ հաղորդակցություն և թիմային համագործակցություն գործընկերների հետ։


Ձեր որակավորումները

  • Բազային մաթեմատիկական գիտելիքներ՝ պարզ հաշվարկներ և չափումներ կատարելու համար։
  • Արտադրական հաստոցների աշխատանքային սկզբունքները և շահագործման կանոնները արագ յուրացնելու ունակություն։

  • Տեխնիկական առաջադրանքներին և գծագրերին համապատասխան ճշգրիտ աշխատանքի կատարում։

  • Սարքավորումների անվտանգ շահագործման և արտադրանքի որակի նկատմամբ բարձր պատասխանատվություն։

  • Սովորելու և մասնագիտական աճ գրանցելու մեծ ցանկություն։

  • Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն և պատրաստակամություն։


Լրացուցիչ տեղեկություններ

Հիմնական աշխատանքային գրաֆիկ՝ 18:00 - 00:00 (Երեկոյան հերթափոխ)
Մասնագիտանալուց հետո երաշխավորում ենք ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ։

Հասցե՝ ք. Երևան, Արին Բերդի 6/29

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Մանրամասների համար զանգահարել՝ 033 50 50 27

  2. կամ՝ սեղմել «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  3. կամ՝  «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Փայտագործ հյուսն

ԼեվԱնդ
Երևան

Պատվեր հավաքագրող

Pano LLC
Երևան

Արտադրության ղեկավար

Manassian Group
Երևան