Աշխատանքի նկարագրություն
Փայտագործ հյուսն
ԼեվԱնդը փայտամշակման ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ փայտե տուփերի և փաթեթավորման արտադրությամբ։
Փնտրում ենք փայտագործ հյուսն, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի փայտե տուփերի պատրաստման աշխատանքներին՝ սկսած փայտի մշակման փուլից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։
Աշխատանքը պահանջում է ճշգրտություն, պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Ձեր պարտականությունները
- Փայտի կտրում և մշակում՝ անհրաժեշտ չափերի և ձևերի համաձայն։
- Փայտե տուփերի հավաքում, ամրացում և վերջնական հարդարում։
Ձեր որակավորումները
- Փայտի հետ աշխատելու հմտություններ
- Հյուսնագործական գործիքների իմացություն
- Ճշգրիտ և մաքուր աշխատանք
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Փորձը ցանկալի է, բայց պատրաստ ենք դիտարկել նաև սովորելու ցանկություն ունեցող թեկնածուներ
Լրացուցիչ տեղեկություններ
Մեր առաջարկները
- Կայուն աշխատանքային պայմաններ
- Աշխատանք մասնագիտական միջավայրում
- Մասնակցություն բարձրորակ փայտե արտադրանքի ստեղծման գործընթացին
- Մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություն
- Աշխատավարձը՝ ըստ փորձի և հմտությունների
Աշխատանքը նախատեսված է Երևանում։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել իրենց աշխատանքային փորձի վերաբերյալ կարճ տեղեկատվություն։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսով՝ 091417450
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։